ՀՀ-ից 4 լողորդ կմեկնի Աշխարհի առաջնություն

ՀՀ-ից  4 լողորդ  կմեկնի Աշխարհի առաջնություն

PanARMENIAN.Net - Լողի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 16-ից 30-ն անցկացվելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու չորս լողորդով:

Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ և բատերֆլայ ոճերում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝ 50 մետր ազատ ոճում և թիկնալողում, իսկ Ելենա Եսայանը՝ 50, 100, հավանական է նաև, 200 մետր բրաս լողաոճում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հունիսի երկրորդ կեսին մեծահասակ ու պատանի լողորդները համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---