Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» փոխնախագահը26 մայիսի 2017 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր ուժի «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին: Գյոզալ Բայրամլին ձերբակալվել է մայիսի 25-ին 22:00-ին սահմանապահ ծառայության կողմից՝ Վրաստանից Ադրբեջան վերադառնալիս: «Բայրամլիի մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 12.000 ԱՄՆ դոլար»,-ասվում է սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ: Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 2016.1 հոդվածով՝ մաքսանենգություն: Քննչական գործողությունները շարունակվում են, հայտնում է Haqqin.az-ը: 2016-ի ավարտին հայտնի դարձավ, որ Բայրամլին սպառնալիքներ է ստանում իր հասցեին: Բայրամլին հայտարարել էր, որ այդ սպառնալիքների ետևում իշխանություններն են թաքնված՝ հավելելով, որ նա «Ժողովրդական ճակատի» միակ փոխնախագահն է, որին չեն ձերբակալել: Բայրամլին հիշեցրել էր, որ մինչ այդ իրեն կանչել էին ոստիկանություն՝ պահանջելով չպաշտպանել Նարդարանի գործով անցնող անձանց: 1992 թվականին հիմնադրված ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» տասնյակ ներկայացուցիչներ վերջին տարիներին տարբեր մեղադրանքներով ազատազրկման են ենթարկվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |