Կիրո Մանոյան. Հայկական եւ քրդական տարածքները վաղ թե ուշ առանձնանալու են Թուրքիայից

PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը պետք է իմանա իր իրավունքների մասին եւ հասնի դրանց իրականացմանը, առավել եւս, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ մեխանիզմները: Այդ մասին Երեւանում հայտարարել է պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը «ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարարական որոշման իրականցման հիմքերն ու ուղիները» միջազգային գիտաժողովին: Նրա խոսքերով, կան բոլոր հիմքերը, որպեսզի Թուրքիայի հետ ունեցած խնդիրները քաղաքականից տեղափոխվեն իրավական:



«Վուդրո Վիլսոնի փաստաթուղթը իրավական ուժի մեջ է մինչեւ հիմա, քանի որ իրավարարական որոշման վերանայման պրոցեդուր չկա, այն նաեւ վաղեմության ժամկետ չունի: Մենք ՄԱԿ-ի դատարանի օգնությամբ պետք է հասնենք իրավարարական որոշման կարգավիճակի հաստատման եւ դրա միջոցով Արեւմտյան Հայաստանի նկատմամաբ հայերի իրավունքների վերականգնման»,- ասել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով, Վիլսոնի իրավարարական որոշման իրագործումը Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու նախանշան կդառնա: «Թուրքիայում արդեն նկատվում է սեւրյան սինդրոմը. դա նշանակում է, որ գործող սահմանների օրնականության մեջ վստահություն չկա: Հայկական եւ քրդական տարածքները վաղ թե ուշ առանձնանալու են Թուրքիայից»,- ընդգծել է նա, հավելելով, որ հայերը պետք է պատրաստ լինեն վերցնելու այն, ինչը նրանց պատկանում է, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



Նշենք, որ գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են պատմաբաններ, քաղաքագետներ, դիվանագետներ եւ իրավագետներ Հայաստանից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից:



Հիշեցնենք, որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը այսպես կոչված իրավարարական որոշում է ստորագրել հայ-թուրքական սահմաների հարցով: Բացի այդ, Սեւրի պայմանագրի համաձայն, Օսմանյան կայսրությունը մի քանի մասի էր բաժանվում: Պաղեստինն ու Հյուսիսային Իրաքը Կիրկուկի եւ Մոսուլի հետ մեկ տեղ անցնում էին Մեծ Բրիտանիայի վերահսկողությանը, Կիլիկիան` Ֆրանսիայի: Արեւմտյան Հայաստանը առաջարկվել է ԱՄՆ-ին, սական Կոնգրեսը հրաժարվել է հաստատել այդ մանդատը: Այնուամենայնիվ, իրավարարական որոշումը վաղեմության ժամկետ չունի եւ չի կարող բողոքարկվել ցանկացած միջազգային դատական ատյաններում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---