Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարան՝ մահմեդականների վերաբերյալ որոշումն օրինականացնելու համար

Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարան՝ մահմեդականների վերաբերյալ որոշումն օրինականացնելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հունիսի 1-ին դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով օրինական համարել նախագահի հրամանագիրը ներգաղթյալների մասին, որով ժամանակավորապես արգելվել էր մուտքը ԱՄՆ առավելապես մահմեդական բնաչությամբ 6 երկրի քաղաքացիների համար:

Ավելի վաղ ստորին ատյանի դատարաններն արգելափակել են Թրամփի այդ կարգադրությունը:

Սպիտակ տունը 2 շտապ միջնորդագիր է ներկայացրել Գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել ստորին ատյանների 2 դատարանի մարտի 6-ի որոշումները, գրում է Deutsche Welle-ն:

Այդ հրամանագրով նախագահն արգելել էր Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով , մինչև որ վարչակազմը մուտքի արտոնագրերի հատկացման ավելի կոշտ կանոններ կսահմաներ:

ԱՄՆ մի շարք դատարաններ խտրական համարեցին Թրամփի հրամանագիրը: Նրանց չհամոզեցին Սպիտակ տան փաստարկներն այն մասին, որ կարգադրությոնը կոչված է առաջին հերթին հզորացնելու ԱՄՆ ազգային անվտանգությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---