ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդներին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է աշխարհի մի շարք երկրներից ժամանած 20-ից 32 տարեկան հայ երիտասարդ կամավորների:

Երիտասարդների հետ հանդիպմանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նրանց ծանոթացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարևոր ձեռքբերումներին: Կամավորները ծանոթացել են նաև ընկերության հիմնարար արժեքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանն ու խորհուրդներ ստացել բիզնեսի ճիշտ կառավարման գործիքների վերաբերյալ:

«Հաջողության հասնելու համար պետք է ունենալ հստակ տեսլական՝ նպատակների ու դրանց հասնելու քայլերի վերաբերյալ, լինել համբերատար, պատասխանատու և առաջնորդվել ձևավորված արժեհամակարգով և թիմային աշխատանքով: Սա հատկանշական է ոչ միայն բիզնես ոլորտում, այլև՝ ցանկացած մասնագիտական ուղղվածության մեջ», - ասել է Յիրիկյանը:

Ֆրանսիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Սիրիայից, Ավստրալիայից և Կանադայից ժամանած 20 երիտասարդ կամավորները կիսվել են իրենց տպավորություններով, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումները՝ Հայաստանի տնտեսական և հասարակական հարաբերությունների վերաբերյալ և այլ հարցերի շուրջ: Հանդիպումն ուղեկցվել է հետաքրքիր հարց ու պատասխանով, քննարկումներով և ավարտվել շրջայցով՝ ընկերության գլխամասային գրասենյակով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում և բարձր է գնահատում երիտասարդ սփյուռքահայ կամավորների՝ հայրենիք ացելելու որոշումը և Հայաստանի տարբեր մարզերում կամավորական տարբեր նախագծերի մասնակցելու պատրաստակամությունը:

2004 թվականից ի վեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է ավելի քան 47 երկրից Հայաստան ժամանած 1400 հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---