Աշխարհի ամենատարողունակ զբոսանավը կկառուցվի 2020-ին

Աշխարհի ամենատարողունակ զբոսանավը կկառուցվի 2020-ին

PanARMENIAN.Net - Եվրոպական MSC Cruises ընկերությունը հայտարարել է աշխարհի ամենատարողունակ զբոսանավը կառուցելու մտադրության մասին:

STX France նավաշինական ընկերության հետ համատեղ MSC Cruises ընկերությունը մինչև 2020թ. մտադիր է կառուցել զբոսանավ, որը կունենա 2760 նավախուց և կկարողանա տեղափոխել 6 850 ուղևորի: Այժմ գործող ամենամեծ զբոսանավը Harmony of the Seas-ը տեղավորում է 6 360-6.780 ուղևոր, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

MSC Cruises նոր լայների ջրատարողությունը կկազմի 200.000 տոննա: Նավի երկարությունը կլինի 330 մ, լայնությունը՝ 47մ:

Ընդհանուր առմամբ 2022-2024թթ. 4 այդպիսի նավ կկառուցվի: Այդ նավերը Y տառի տեսքով կլինեն: Ուղևորներին կառաջարկվեն ընտանեկան հանգստի հատուկ գոտիներ, ապակե լողավազան և շատ այլ ծառայություններ:

2016-ի մայիսին Harmony of the Seas-ը իր առաջին ուղևորության մեկնեց: Այն մեկնարկեց ֆրանսիական Սեն Նազերից Միջերկրական ծովով շրջագայության նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---