ՀՀ 8 բռնցքամարտիկ կմասնակցի ԵԱ-ին

ՀՀ 8 բռնցքամարտիկ կմասնակցի ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է հավաք անցկացնել Օլիմպավանում՝ նախապատրաստվելով հունիսի 15-25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող մարզիկների անունները:

Խարկովում ելույթ կունենան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Ապրիլի 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է բռնցքամարտի` Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցչից ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակչում պարտվել են և նվաճել արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ:

Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---