Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակը YouTube կայքում կարող է դառնալ թուրքական գրաքննության զոհը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան բյուրոյի (ANC-WR) գործունեության մասին պատմող տեսահոլովակը YouTube կայքում կարող է դառնալ թուրքական գրաքննության զոհը` Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ANC-WR գործադիր տնօրեն Էնդրյու Կզիրյանը: Ըստ Eurasia Daily Monitor-ի, Թուրքիայում հրապարակվել է կառավարական հրահանգների նոր ցանկը, որոնք քրեականացնում են մուտքը այն վեբ-կայքեր, որոնք չեն համապատասխանում կառավարության կողմից հավանության արժանացած չափանիշներին: «Վերջին սահմանափակումները չեն համապատասխանում Եվրամիության թափանցիկության եւ պարզության պահանջներին»,-նշում է թերթը: «Ցեղասպանության ժխտումն ու մեր տեսահոլովակների գրաքննությը YouTube-ում տեսանելի է թուրքական կառավարության նույն ձեռագիրը, որը ձգտում է սահմանափակել արտահայտության ազատությունը եւ խեղաթյուրել պատմական փաստերը»,-հայտարարել է Էնդրյու Կզիրյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---