ՄԱԿ-ը զգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին

ՄԱԿ-ը զգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը զգուշացրել է Թուրքիային, Բելգիային, Ֆրանսիային և Գերմանիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հնարավոր հարձակումների մասին: Այս մասին թուրքական լրատվականներին հղումով հաղորդում է Trend գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ, այս մասին ասված է ՄԱԿ-ի ներկայացրած հաշվետվություններում: Նշվում է, որ վերջերս ԻՊ-ն փոխել է գործելաոճն ու սկսել է թիրախավերոլ ոչ թե Իրաքն ու Սիրիան, այլ՝ Եվրոպական երկրները: Նշվում է նաև, որ վերջին ամիսներում Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի շարքերը նոսրանում են հատկապես օտարերկրացի գրոհայինների առումով, դրան զուգահեռ, սակայն, առաջանում է այս զինյալների՝ Արևմուտք վերադառնալու վտանգը:

Հունիսի 8-ին ԻՊ ահաբեկչական խմբավորումը նախազգուշացրել է մի շարք երկրներում սպասվող հարձակումների մասին: ԻՊ-ը, մասնավորապես, զգուշացրել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Ավստրալիայում իրականացվելիք հարձակումների մասին: Գրոհայինները խոստանում են, որ հարձակումները գրեթե ամեն օր են լինելու:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---