Ջրացատկի ԵԱ. Մարզիչը հայտնել է ՀՀ մասնակիցներին

Ջրացատկի ԵԱ. Մարզիչը հայտնել է ՀՀ մասնակիցներին

PanARMENIAN.Net - Ջրացատկի Հայաստանի հավաքականը պատրաստվում է հունիսի 12-18-ը Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը հայտնել է թիմի կազմը: Աշխարհամասի առաջնությանը կմասնակցեն Լև Սարգսյանը, Ազատ և Վլադիմիր Հարությունյան եղբայրները.

«Եղբայրները կմրցեն սինքրոն ցատկում, իսկ աշտարակացատկում հանդես կգան Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը: Ազատն այդ մրցաձևին չի մասնակցի, քանի որ ամեն երկիր իրավունք ունի ներկայացնելու երկու մարզիկ: Բացի այդ, Ազատը վնասվածքից ամբողջությամբ դեռ չի ապաքինվել: Չեմ ցանկանում շատ ծանրաբեռնել նրան:

Լավագույն վեցյակի մեջ տեղ գտնելը մեզ համար գերազանց արդյունք կլինի, քանի որ շատ հզոր երկրներ են մասնակցելու: Ինձ համար կարևոր է, որ տղաները կարողանան իրենց արժանի միավորներ վաստակել», - մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ջրացատկորդները Կիև կմեկնեն հունիսի 12-ին:

2017-ի մայիսին ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում դարձել են Մադրիդի «Գրան Պրի» խաղարկության արծաթե մեդալակիր:

Ապրիլին Ազատ և Վլադիմիր Հարությունյանները մասնակցել են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Նրանք սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---