Ղարաբաղի ինքնորոշումը բանակցային գործընթացի հիմնական հարցն է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը կար եւ մնում է հիմնականը այն հարցերի շրջանակում, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:



Նրա խոսքերով, «Կոմերսանտ» թերթում առկա տեղեկատվությունը` բանակցություններին մոտ աղբյուրներին արված հղումով, իրականությանը չի համապատասխանում: Կարապետյանը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիրը, որը Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փոխանցել են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովին եւ Վարդան Օսկանյանին, դա, «ըստ էության, նույն փաստաթուղթն է, որի շուրջ արդեն մոտ տասը տարի բանակցություններ են տարվում»:



Կարապետյանի խոսքերով, Մադրիդում առաջարկությունների ներկայացումը նոյեմբերի 29-ին` ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում, հանդիսանում է փաստաթուղթը առավել բարձր մակարդակներում ներկայացնելու ցանկություն: Միեւնույն ժամանակ, Կարապետյանը նկատել է, որ իր պատասխանը միջնորդների առաջարկությանը հայկական կողմը կտա համանախագահների հետ հանդիպմանը նրանց այցելության ժամանակ տարածաշրջան: Տվյալ պահին, ժամանակահատվածները ճշտվում են, մինչեւ տարվա վերջ այցելություն տեղի չի ունենա, հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ «Կոմերսանտ» թերթը` բանակցություններին մոտ աղբյուրներին արված հղումով, հայտնել է, որ «կարգավորման շրջանակներում նախատեսվում է Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների աստիճանական վերադարձը, որոնք այժմ գտնվում են հայկական վերահսկողության ներքո: Ադրբեջանական զորքերը կլքեն Քելբաջարի շրջանը (այնտեղ զուտ սահմանափակ կոնտինգենտ է մնալու), իսկ Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհը բաց կլինի: Քելբաջարի շրջանում միջազգային վերահսկողություն է հաստատվելու ԵԱՀԿ-ի հովանու ներքո, բայց ժամանակի ընթացքում այն կանցնի Ադրբեջանին: Միեւնույն ժամանակ, ծրագրվում է Լաչինի շրջանում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք ստեղծել: Հայկական կողմից ազատագրված տարածքները ապառազմականացվեու են, եւ այնտեղ տեղակայվելու են միջազգային խաղաղապահներ: Վերջապես, միջազգային հանրությունը ողջունելու է հայ բնակիչների վերադարձը Հայաստանի շրջաններ, իսկ մի քանի տարի անց Քելբաջար կկարողանան վերադառնալ ադրբեջանցի գաղթականները: Խաղաղ համաձայնագրի երաշխավորն է լինելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---