ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղի կարգավիճակը հիմնական հարցն է բանակցություններին 7 դեկտեմբերի 2007 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հիմնական հարցն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Եթե կարգավիճակի հարցը չի քննարկվում, ապա ի՞նչ է ընհանրապես քննարկվում: Եւ հանրաքվեն է նաեւ քննարկվում, եւ ինքնորոշման հարցը»,- նշել է նա:Խոսելով փոխզիջումների մասին Ղարաբաղի գործընթացում` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ կողմերը պետք է գիտակցաբար գնան փոխզիջման: «Մենք բոլորս հասկանում ենք, որ եթե ծայրահեղական դիրքեր ընդունել, ապա ընդհանրապես ոչնչի չես հասնի: Պետք է հասկանալ, որ պետք է փաստաթուղթ կազմվի, որի հետ բոլորը կհամաձայնվեն: Փոխզիջման մակարդակը կախված է իրականությունից. բոլորը պետք է գիտակցեն` ինչպիսի որոշումներ կարող են ընդունվել, իսկ ինչպիսի` ոչ: Պետք է խիզախություն եւ քաղաքական կամք ունենալ, որպեսզի խաղաղության հասնել մեր տարածաշրջանում»,- նշել է Վարդան Օսկանյանը ԱՊԱ-ին հարցազրույցում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը |