Հայոց ցեղասպանության մասին գիրք հրատարակած Ռագիպ Զարաքօղլուի դատը հետաձգվել է մինչեւ 2008 թվականի հունվարի 31-ը

PanARMENIAN.Net - Թուրք հրատարակիչ Ռագիպ Զարաքօղլուի հրատարակած գրքի հեղինակ անգլահայ գրող Ջորջ Ջերեջյանը նամակ է հղել Ստամբուլի երկրորդ ատյանի դատարան, որտեղ քննվում է Զարաքօղլուի դեմ հարուցված քրեական գործը: Նամակում նշվում է, որ Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հաշտեցման մասին «Ճշմարտությունը կարող է ձերբազատել մեզ» գիրքը Զարաքօղլուն չէ գրել: Իմ գրքում զետեղված տեղեկությունները, որոնք քննությունը վիճահարույց է համարում, ինձ չեն պատկանում: Դրանք պատկանում են հայտնի գիտնականների եւ գրողների, ինչպիսիք են Վահագն Տատրայնը, Թաներ Աքչամը եւ ամերիկացի լրագրող Ստեֆան Քինզերը, որը հայտնի է իր թրքամետ հայացքներով: Ես օգտագործել եմ նրանց տեղեկությունները, «թարմ» հայացք ձգելու համար թուրքերի եւ հայերի հարաբերությունների վրա եւ հասկանալու համար, թե ինչը կարող է օգնել ժողովրդներին առաջ շարժվել նոր, արագ փոփոխվող հարյուրամյակում»,-գրում է Ջերեջյանը:



Նրա խոսքերով, հիշատակված հեղինակները ստախոսներ չեն, որոնք պատմություններ են սարքում թուրք հասարակությունը փլուզելու եւ ապակայունացնելու համար: «Դրանք գրողներ են, որ ցանկանում են ճշմարտությունը գտնել, որը բխում է թուրք հանրության եւ նրա անդամների շահերից: Նրանք հանցագործներ չեն, որոնք ցավ եւ տառապանք են բերում այլ մարդկանց, նրանք հերոսներ են, որ հայտնի են նրանով, որ ազատում եւ հարստացնում են իրենց հասարակությունը»,-ասել է Ջերեջյանը:



Դատական նիստը տեղափոխվել է 2008 թվականի հունվարի 31-ին պաշտպանության խնդրանքով, քանի որ Զարաքօղլուի փաստաբան Ուզչան Քիլին չէր կարողացել ներկա գտնվել դեկտեմբերի 5-ին կայացած լսումներին, գրում է «Զաման» թերթը:



Հիշեցնենք, որ «Բելգե» հրատարակչատան ղեկավար Ռագիպ Զարաքօղլուն կանչվել է քրեական պատասխանատվության Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով անգլիացի գրող Ջորջ Ջերեջյանի Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հաշտեցման մասին պատմող «Ճշմարտությունը կարող է ձերբազատել մեզ» թուրքերեն թարգմանությամբ գիրքը հրատարակելու համար: Զարաքօղլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է: Անցյալ դարի 90-ական թվականներին նա թարգմանել եւ հրատարակել է թուրքերենով Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», որը նույնպես պատմում է Հայոց ցեղասպանության մասին, որի համար կնոջ հետ միասին նստել է բանտում: Այս տարի հրատարակիչը ստացել է Թուրքիայի լրագրողների միության «Մամուլի ազատություն-2007» մրցանակը, որին արժանացել էր նաեւ Հրանտ Դինքը (հետմահու):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---