Թուրքիայում սննդային թունավորմամբ 731 զինծառայող է հոսպիտալացվել

Թուրքիայում սննդային թունավորմամբ 731 զինծառայող է հոսպիտալացվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևմտյան շրջանում տեղակայված բանակային ստորաբաժանումներից մեկի զինվորականները ծանր սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 731 մարդ, հաղորդում է Abcnews-ը:

Արդեն իսկ ձերբակալվել է զինվորականներին սննդամթերք մատակարարող ընկերության 21 աշխատակից:

Զինծառայողների ինքնազգաղոցությունը վատացել էհունիսի 17-ի երեկոյան: Նրանցից ոչ մեկի վիճակը ծայրահեղ չէ:

Մանիսա շրջանի իշխանությունները հետաքննություն են սկսել:

Սա արդեն երկրորդ նման դեպքն է այդ շրջանում: Մայիսի վերջին թունավորմամբ հոսպիտալացվել էր ավելի քան 1.000 զինծառայող, որոնցից մեկը մահացել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---