Շախմատիստ Սամուել Սևյանը՝ ԱՄՆ մայրցամաքային առաջնության հաղթող

Շախմատիստ Սամուել Սևյանը՝  ԱՄՆ մայրցամաքային առաջնության հաղթող

PanARMENIAN.Net - Ամերիկահայ շախմատիստ, 16-ամյա Սամուել Սևյանն առաջին տեղն է զբաղեցրել Կոլումբիայի Մեդյելին քաղաքում ավարտված ԱՄՆ մայրցամաքային առաջնությունում:

Նա վերջին՝ 11-րդ տուրում, ոչ ոքի է խաղացել պերուացի Խորխե Կորիի հետ: Այդպիսով,Սևյանն ու ևս 7 շախմատիստ վաստակլ են 8.5-ական միավոր: Լրացուցիչ հաշվարկներով մրցաշարի հաղթող և շախմատի ամերիկյան մայրցամաքի չեմպիոն է հռչակվել Սամուել Սևյանը: Ոսկե մեդալից բացի, նա նվաճել է նաև 2017-ի աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր, որը տեղի կունենա Թբիլիսիում:

Հայազգի մյուս մասնակիցը՝ բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սևակ Մխիթարյանը, 7 միավորով զբաղեցրել է 35-րդ տեղը:

8 տուրից հետո 16-ամյա գրոսմայստերը վաստակել էր 6.5 միավոր և կիսում է 2-8-րդ տեղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---