Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով կարգավորման մեջ: Ըստ նրա, չնայած Ադրբեջանի կողմից գնալով հաճախակի դարձող ռազմատենչ հայտարարություններին, դրա համար դեռեւս մեծ հնարավորություններ կան, քանի որ, իր համոզմամբ, հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Խավիեր Սոլանան եւս անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը, շեշտելով, որ ԵՄ-ն թույլ չի տա իրադարձությունների այդ աստիճան վատթարացում: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ունենալով նաեւ ԵՄ-ի աջակցությունը, Թուրքիայի հետ նույնպես կարելի է հարաբերությունները կարգավորել, որի համար, ըստ նրա, հայկական կողմն առաջարկում է երկուստեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Խավիեր Սոլանան կարեւոր է համարել, որպեսզի Հայաստանում առաջիկա ընտրությունները չլինեն այնպիսին, որ երկրի զարգացումն ու նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հետընթաց ունենան, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---