Գարրի Կասպարովը վերադառնում է շախմատ՝ 12 տարի դադարից հետո

Գարրի Կասպարովը վերադառնում է շախմատ՝ 12 տարի դադարից հետո

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը մասնակցելու է Սենթ Լուիսում կայանալիք արագ և կայծակնային շախմատի Grand Chess Tour-ի փուլին:

Մրցաշարը տեղի կունենա օգոստոսին, և Կասպարովն ընդունել է կազմակերպիչների հրավերը: Նա շարունակելու է իր շախմատային կարիերան 12 տարվա դադարից հետո, գրում է BBC-ին:

Սենթ Լուիսի մրցաշարում կմասնակցի նաև Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը:

«Կարծես թե ես կբարձրացնեմ մրցաշարի մասնակիցների միջին տարիքն ու կնվազեցնեմ միջին վարկանիշը», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կասպարովը:

2015-ին Գարրի Կասպարովը հայտարարել է, որ հեռանում է «մեծ շախմատից», դրանից հետո նա մասնակցում էր միայն ցուցադրական մրցաշարերում: Մինչև 2010-ը նա եղել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի անձնական մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---