Կոսովոն մտադիր է անկախություն հռչակել փետրվարի 6-ի՞ն

PanARMENIAN.Net - Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան որպես բողոքի նշան Եվրամիության քաղաքականության դեմ սերբական Կոսովո երկրամասի հարցում մտադիր է կասեցնել իր երկրի հետագա մերձեցումը ԵՄ-ի հետ:



Սերբիան կկանխի ԵՄ-ին Սերբիայի ասոցիացված անդամակցության մասին պայմանագրի ստորագրումը, եթե Եվրամիությունը սատարի Կոսովոյին անկախացման ճանապարհին:



«Սերբիայի ավելի սերտ համագործակցությունը Եվրամիության հետ հնարավոր է միայն այն դեպքում, եթե այդ կազմակերպությունը լիարժեքորեն երաշխավորի եւ հարգի իր երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասել է Վ.Կոշտունիցան, գրում է Բելգրադի «Քաղաքականություն» թերթը:



Մինչդեռ, սերբական «Նովոստի» թերթը հղում անելով սերբական եւ ֆրանսիական աղբյուրների վրա, հաղորդել է, որ Կոսովո երկրամասը, բնակեցված գրեթե միայն էթնիկ ալբանացիներով, մտադիր է փետրվարի 6-ին միակողմանի կարգով անկախություն հռչակել Բելգրադից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---