Սերբիան չպետք է ընտրություն կատարի Կոսովոյի եւ ԵՄ-ի միջեւ

PanARMENIAN.Net - Սերբիայի ապագան հնարավոր չէ պատկերացնել Եվրամիությունից դուրս, սակայն նրա անդամակցումը դաշինքին չպետք է կապվի Կոսովոյի խնդրի լուծման հետ: Նման համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Բուլղարիայի, Հունաստանի եւ Ռումինիայի արտգործնախարարները: «Ոչ ոք չի ցանկանում Սերբիային երկընտրանքի առջեւ կանգնեցնել` ընտրել Եվրամիության եւ Կոսովոյի միջեւ: Դա երկու առանձին հարց է, եւ այդ երկու հարցերն իրար կապելու ցանկացած փորձ սխալ է եւ ոչ արդյունավետ»,-հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսը երեք նախարարների հանդիպումից հետո: Երեք երկրների արտգործնախարարների հանդիպումն անցել է կանոնավոր խորհրդակցությունների շրջանակներում:



Հիշեցնենք, որ Հունաստանը կտրականապես դեմ է Բալկաններում սահմանների վերանայմանը առաջիկա տասնայկ տարիների ընթացքում: Ռումինիան նույնպես դեմ է Կոսովոյի անկախության միակողմանի հռչակմանը: Սոֆիայի դիրքորոշումն այդչափ կտրուկ չէ, սակայն Բուլղարիայի ղեկավարությունը դեռեւս չի արտահայտվել Կոսովոյի անկախության հնարավոր ճանաչման մասին, եթե Պրիշտինան այն հռչակի միակողմանի կարգով, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---