Խաչանովը պարտվել է Նադալին ու հեռացել Ուիմբլդոնից

Խաչանովը պարտվել է Նադալին ու հեռացել Ուիմբլդոնից

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է իսպանացի Ռաֆայել Նադալին Ուիմբլդոնի մրցաշարի 3-րդ տուրում:

Հանդիպումը կայացել է հուլիսի 7-ին Լոնդոնում: Նադալը հաղթել է 3 պարտիայում՝ 6:1, 6:4, 7:6 հաշվով: Մարզիկները կորտում 2 ժամ 14 րոպե են անցկացրել, գրում է Lenta.ru-ն:

Խաչանովը Ռուսաստանի վերջին ներկայացուցիչն էր տղամարդկանց մենախաղում:

4-րդ շրջանում Նադալը կհանդիպի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ժիլ Մյուլերի հետ: Նրանք կհանդիպեն հուլիսի 9-ին:

Ուիլմբլդոն-2017-ն անցնում է Լոնդոնում հուլիսի 3-15-ը: Մրցումների մրցանակային ֆոնդը կազմում է 41 մլն դոլար: Մրցաշարի գործող հաղթողն է բրիտանացի Էնդի Մարեյը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---