Արոնյանը 2-րդն է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ փուլում

Արոնյանը 2-րդն է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ փուլում

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի չորրորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Չորս տուրերից հետո առաջատար շարունակում է մնալ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը` 3 միավորով: Արոնյանը 2.5 միավորով բաժանում է 2-ից 7-րդ տեղերը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հուլիսի 10-ին հայաստանցի գրոսմայստերը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):

Հուլիսի 1-ի դրությամբ ՖԻԴԵ-ի վարկանիշում նախորդ ամսվա համեմատ Արոնյանը առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---