Հայկ Գալստյանն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Շտուտգարտի» կազմում

Հայկ Գալստյանն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Շտուտգարտի» կազմում

PanARMENIAN.Net - Գերմանական «Շտուտգարտը», նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում ստուգողական հանդիպում է անցկացրել «Շտուտգարտ Կիկերսի» հետ:

«Շտուտգարտի» կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը, ով խաղադաշտ է դուրս եկել անմիջապես ընդմիջումից հետո: Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով, գրում է Armfootball.com-ը:

Հուլիսի 3-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի պատանեկան հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը ելույթները կշարունակի «Շտուտգարտում», որը գալիք մրցաշրջանից հանդես է գալու Գերմանիայի Բունդեսլիգայում:

19-ամյա ֆուտբոլիստը մինչ այդ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայի մասնակից «Բոխումի» 2-րդ թիմի կամզում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---