Ամերիկյան զինուժը լազերային զենք է փորձարկել Պարսից ծոցում

Ամերիկյան զինուժը լազերային զենք է փորձարկել Պարսից ծոցում

PanARMENIAN.Net - Ամերիկացի զինվորականները լազերային զենք են փորձարկել Պարսից ծոցում: Նոր զինատեսակը՝ LaWS, կամ Laser Weapons System-ը փորձարկվել է USS Ponce նավի վրա՝ նավապետ Քրիսթոֆեր Ուելլսի հրամանատարությամբ: Ըստ նրա, լազերային զենքը ավելի «ճշգրիտ է, քան փամփուշտը»:

Նավապետն այն ունիվերսալ զենք է անվանել, որը կարելի է օգտագործել բազմաթիվ թիրախների դեմ: Թեստի համար օգտագործվել է անօդաչու թռչող սարք, որը «գնալով ավելի շատ է կիրռավում Իրանի, Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, ՌԴ և այլ հակառակորդների կողմից», հայտնում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով:

Անօդաչու թռչող սարքը անմիջապես տաքացել է մինչև 1000 աստիճան և, վնասվելով, ընկել ծովը:

Ընդ որում գրոհն անտեսանելի է անզեն աչքով: Ինչպես պարզաբանել է սպա Քեյլ Հյուզը, ճառագայնթ աշխատում է սպեքտրի անտեսանելի հատվածում: «Մենք կարող ենք չմտահոգվել քամու, հեռավորության, ոչ մի բանի մասին: Մենք կարող ենք ազդել թիրախի վրա լույսի արագությամբ»,-ասել է նա:

Համակարգի արժեքը 40 մլն դոլար է, իսկ մի կրակոցը՝ 1 դոլար է արժենում: Էլեկտրականությունն արտադրում է՝ սեփական փոքր գեներատորը, սարքը սպասարկում է 3 անձից բաղկացած հաշվարկը:

Լազերն առաջն հերթին նախատեսված է ինքնաթիռների և փոքր նավակների ոչնչացման կամ վնասազերծման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---