Թումոցիները բրոնզե մեդալ են նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում

Թումոցիները բրոնզե մեդալ են նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների թիմը գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում:

Վաշինգթոնում կայացած Խաղերին մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրից։

Թումոցիները զիջել են միայն Եվրոպայի հավաքական թիմին և Լեհաստանի թիմին։

Թիմի անդամներն են 14-ից 18 տարեկան թումոցիներ Լևոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արամ Մադանցյանը, Լիլիթ և Աշոտ Թառումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացվել է Երևանում 2011-ի օգոստոսին Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ Սիմոյան կրթական հիմնադրամի կողմից: Կենտրոնի նպատակն է ՏՏ ոլորտի հմտություններ տալ 12-18 տարեկան երիտասարդներին, նրանց ծանոթացնել նորարար տեխնոլոգիաներին: Նշվում է, որ կենտրոնը նաև հնարավորություն է տալիս խորացնելու ուսուցումը:

Ստեղծման պահից մինչ օրս կենտրոնում ավելի քան 10.000 մարդ է սովորել: Այժմ Թումոյի բաժանմունքներ են գործում Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում: Նախատեսվում է նմանատիպ կենտրոններ բացել նաև Հայաստանի այլ մարզերում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---