ԵԱ. Հեծանվորդ Լևոն Լավչյանը 12-րդն է սկրեչում

ԵԱ. Հեծանվորդ Լևոն Լավչյանը 12-րդն է սկրեչում

PanARMENIAN.Net - Պորտուգալիայի Անադիա քաղաքում մեկնարկել է Մ 19 տարեկանների հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը սկրեչում Լևոն Լավչյանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:

Հուլիսի 19-ին Լավչյանը հանդես կգա խմբակային վազք դուրս գալով մրցաձևում:

Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում է նաև Ռոբերտ Խաչատրյանը: Նա իր մրցելույթները կսկսի հուլիսի 20-ին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հուլիսի 18-ին 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---