«Սահման-2008» զորավարժությունները, որ կանցնեն Հայաստանում 2008 թվականի գարնանը, ուղղված չեն Բաքվի դեմ

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ «Սահման-2008» զորավարժությունները, որ կանցնեն Հայաստանում 2008 թվականի գարնանը, ուղղված չեն Բաքվի դեմ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:



«Որոշում կայացնելով զորավարժությունների անցկացման մասին, մենք, անշուշտ, հաշվի առել ենք իրավիճակի ողջ բարդությունը Կովկասում եւ բոլոր ջանքերը գործադրել ենք որպեսզի հասկացնել չտանք Ադրբեջանին թե այդ զորավարժությունները կարող են նրա դեմ ուղղված լինել»,-ասել է Բորդյուժան Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, զորավարժությունները կրելու են հրամանատարա-շտաբային բնույթ, այսինքն ռազմական զորակազմերի խոշոր տեղափոխություններ չեն լինի եւ, բացի այդ, դրանք կրելու են հակաահաբեկչական բնույթ:



«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ինչ-որ կերպ բացասաբար կարձագանքի զորավարժությունների անցկացմանը: Միանշանակորեն «Սահման-2008» զորավարժությունները ուղղված չեն տարածաշրջանում առանց այդ էլ բարդ իրավիճակի սրմանը»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա նաեւ նշել է, որ ցանկացած պետություն իրավունք ունի իր տարածքում անցկացնել երկրի անվտանգության ապահովման հետ կապված միջոցառումներ, հաղորդում է The New Times-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---