Մոսուլում 16-ամյա գերմանուհին կռվել է ԻՊ շարքերում22 հուլիսի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան բանակի զինվորականները «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի ազատագրման ժամանակ գերեվարել են 16-ամյա մի գերմանուհու, որն ի թիվս այլ կանանց, կռվում էր ԻՊ շարքերում: Նա ձերբակալվել է: Այդ մասին հուլիսի 22-ին հայտնել է Դրեզդենի դատախազությունը: «Նրա անձը հաստատվել է»,-ասել են դատախազությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Գերմանուհին նախկինում եղել է Դրեզդենի արվարձաններից մեկի՝ Պուլսնից քաղաքի բնակչուհի: Իրաքում ԳԴՀ դեսպանատան աշխատակիցներն աջակցություն են ցուցաբերում նրան: 16-ամյա աշակերտուհին անհետացել էր 2016-ի ամռանը՝ իսլամ ընդունելուց հետո: Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, նա համացանցի միջոցով նամակագրության մեջ էր ԻՊ գրոհայինի հետ: ԶԼՄ-ների տվյալներով, Իրաքի զինվորականները Մոսուլի ազատագրման ժամանակ մոտ 20 իսլամիստի են ձերբակալել տարբեր երկրներից: Մինչ օրս ԳԴՀ իշխանությունները չէին հաստատել, որ նրանց թվում կա Գերմանիայի քաղաքացի, թեև չէին բացառում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |