ՀՀ բասկետբոլի պատանիների ու աղջիկների հավաքականները ԵԱ-ում հաղթանակներ են տոնել

ՀՀ բասկետբոլի պատանիների ու աղջիկների հավաքականները ԵԱ-ում հաղթանակներ են տոնել

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել:

ՀԱՕԿ կայքի հաղորդմամբ, 63:31 հաշվով մեր թիմն առավելության է հասել Ուելսի ընտրանու նկատմամբ:

Հաջորդ հանդիպումը ՀՀ հավաքականը կանցկացնի հուլիսի 27-ին Ջիբրալթարի հավաքականի հետ:

Միևնույն ժամանակ Մ 16 տարեկան պատանիների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում երրորդ խաղն է անցկացրել: Արեգ Վաթյանի սաները 79:48 հաշվով հաղթել են Մալթայի հավաքականին:

Այժմ ՀՀ թիմն անցկացրել է երեք խաղ և երեքում էլ երեք հաղթանակ է տարել:

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը հուլիսի 27-ին կլինի Ուելսի ընտրանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---