The National. Մխիթարյանի նշանակությունը ՄՅՈւ-ի համար աճում է 5 օգոստոսի 2017 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աստիճանաբար էլ ավելի է ուժեղացնում իր դիրքերն ակումբում։ Ինչպես գրում է The National-ը, Զլատան Իբրահիմովիչի ու Ուեյն Ռունիի՝ ակումբը լքելուց հետո Մխիթարյանի դերը ՄՅՈւ-ում էլ ավելի է կարևորվում։ 28-ամյա Մխիթարյանն ամենաավագը չէ, սակայն փորձի պակաս չի զգում։ «Գուցե իր տեղը գտնելը Մխիթարյանի համար երկար տևեց, սակայն այժմ նա «Օլդ Թրաֆորդում» գլուխը բարձր է կանգնում։ Պրեմիեր լիգայի սկզբին նախորդող հանդիպումները նա անցկացրել է ավելի վստահ, քան նախորդ ԱՊԼ սկզբնական շրջանը։ Հայ ֆուտբոլիստը կարողանում է թե ինքնուրույն փայլել, թե տալ հնարավորություն Լուկակուի, Ռեշֆորդի ու Պոգբայի պես երիտասարդ տաղանդներին ցուցադրել լավագույն հնարավորությունները», - նշվում է հոդվածում։ Ավելի վաղ ՄՅՈւ-ն Մխիթարյանին, Պոգբային ու Իբրահիմովիչին առաջադրել էր Եվրոպայի լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Հայ կիսապաշտպանը 6 գնդակ էր խփել, որոնցից մեկը՝ եզրափակչում «Այաքսի» դեմ հաղթական խաղում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |