2009 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջում էր նախապատրաստվում

PanARMENIAN.Net - Ճշտված տվյալներով, թուրքական դատախազությունը պետական հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքներ է ներկայացրել «Էրգենեկոն» խմբավորման անդամ հանդիսացող 33 ազգայնականների: Որոշումը հետեւել է մի քանի տասնյակ ազգայնամոլների ձերբակալմանը: Ոստիկանությունը սկսել է ազգայնականների հետախուզումը այն բանից հետո, երբ անցյալ ամռանը Ստամբուլի տներից մեկում 700 կգ պայթուցիկ նյութ եւ զինամթերք է հայտնաբերվել: Hurriyet թերթի կարծիքով, խմբավորման անդամները անցյալում եղել են «Հեզբոլահ» արմատական կազմակերպության անդամներ:



«Էրգենեկոն»-ը ահաբեկչություններ եւ քաղաքական սպանություններ են նախապատրաստում, այդ թվում մահափորձ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի եւ մի շարք քուրդ քաղաքական գործիչների նկատմամբ: Դավադիրները ծրագրում էին 2009 թվականին զինված պետական հեղաշրջում իրականացնել: Ենթադրվում է, որ խմբավորման անդամները կանգնած են նաեւ 2007 թվականի հունվարին կայացած հայկական ծագում ունեցող թուրք լրագրող Հրանտ Դինքի սպանության ետեւում, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---