Թերի Դեւիս. Կոսովոյի հարցում Եվրախորհուրդը չի առաջնորդվում ԱՄՆ-ի օրինակով

PanARMENIAN.Net - Կոսովոյի հարցում Եվրախորհուրդը չի առաջնորդվում ԱՄՆ-ի օրինակով: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Եթե Կոսովոն հայտարարի իր անկախության մասին, Եվրախորհրդի 47 երկրները, որոնցից 27-ը Եվրամիության անդամ-պետություններ են, որոշում կկայացնեն տվյալ հարցով: Սակայն այժմ ես չեմ կարող ասել` ինչպիսին կլինի այդ որոշումը: Անդամ-երկրներն առաջին անգամը չէ, որ տարաձայնություններ են ունենում»,- նկատել է նա:



Միեւնույն ժամանակ, ԵՄ գլխավոր քարտուղարը ընգծել է, որ բարդ է նախօրոք ասել, ինչպես կազդի Կոսովոյի անկախության հռչակումը այլ հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: «Ես բազմաթիվ անգամներ հայտարարել եմ, որ ԵԽ դիրքորոշումը կարտացոլի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը: Դեռեւս քիչ հավանական է, որ Անվտանգության խորհուրդը տվյալ հարցով որոշում կայացնի: Այդ դեպքում, 47 անդամ-երկրների կառավարությունները պետք է որոշեն` ինչ պետք է անեի Եվրախորհուրդը: Նրանք մեզ կասեն` որ որոշումներն է անհրաժեշտ իրականացնել: Դրանից հետո, Եվրախորհրդի մանդատի շրջանակներում հնարավոր կլինի շարունակել մոնիթորինգն ու Կոսովոյում այնպիսի բնագավառներ վերահսկել, ինչպես մարդու իրավունքները, կրթությունը, տեղական իշխանությունը, մշակութային ժառանգությունը»,- ասել է Թերի Դեւիսը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---