AS. Մեսսին չի երկարացրել «Բարսելոնայի» հետ պայմանագիրն ակումբի ղեկավարությունում իրավիճակի պատճառով

AS. Մեսսին չի երկարացրել «Բարսելոնայի» հետ պայմանագիրն ակումբի ղեկավարությունում իրավիճակի պատճառով

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի երկարացրել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ղեկավարությունում ստեղծված վիճակի պատճառով:

Հուլիսի սկզբին «Բարսելոնան» հայտարարեց Մեսսիի հետ պայմանագիրը կնքելու պայմանավորվածության մասին: Նա համաձայնություն տվեց նաև 4-ամյա պայմանագիր կնքելու առաջարկին:

Արգենտինացու պայմանագիրը կատալոնացիների հետ դեռ ստորագրված չէ, իսկ գործողի ժամկետը սպառվում է 2018-ի ամռանը: Onda Cero ռադիոյի լրագրող Մարտինեսն իր հերթին հայտարարել է, որ Մեսսին մտադիր է հեռանալ ակումբից հաջորդ ամռանը, գրում է Sportarena AS-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, պատճառը ստեղծված իրավիճակն է կատալոնացիների ակումբի ղեկավար կազմում: Սեպտեմբերի 1-ին ստորագրահավաք է սկսվել Ժոզե Բարտոմեուի ակումբի ղեկավարությանը անվստահություն հայտնելու օգտին: Եթե Մեսսին ստորագրի պայմանագիրը, կազդի գործող նախագահի դեմ ստորագրությունների քանակի վրա: Վերընտրությունների համար հարկավոր է հավաքել ակումբի անդամների գոնե 15 տոկոսի ստորագրությունները, այսինքն 1650 ստորագրություն:

Արգենտինացին առաջին անգամը չէ, որ ձգձգում է ստորագրումը: Նույն դիրքորոշումը նա որդեգրել էր, երբ որոշվում էր Նեյմարի ճակատագիրը, այդ մասին հայտնել է իսպանական աղբյուրը:

Իսկ ստորագրահավաքը նախաձեռնած Աուգուստի Բենեդիտոն վստահ է, որ Մեսսին կարող է չստորագրել պայմանագիրը մինչև տարեվերջ և մտավախություն ունի, որ Լիոնելը 2018-ին կլինի ցանկացած ակումբի հետ նախնական համաձայնություն կնքելու իրավունք ունեցող ֆուտբոլիստ:

30-ամյա արգենտինացին լավագույն ռմբարկուն է կատալոնական ակումբի պատմության մեջ: Նա 515 գոլ է խփել ակումբի կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---