ANCA-ն սատարում է Բարակ Օբամայի թեկնածությանը31 հունվարի 2008 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` ANCA-ն կսատարի դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարակ Օբամային 2008 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում: «ANCA-ն հպարտ է նրանով, որ սատարում է սենատոր Օբամային, որը լավագույն դիրքերն է զբաղեցնում, որոնք հիմնարար փոփոխություններ կառաջացնեն հայազգի ամերիկացի ընտրողներին վերաբերող խնդիրներում: Սենատոր Օբաման լավագույնս կարտահայտի հայազգի ամերիկացի ընտրողների տեսակետներն ու արժեքները»,-հայտարարել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը: Օբամային պաշտոնապես սատարելու վերաբերյալ հայտարարությունն արվեց ANCA-ի Կալիֆորնիայի մասնաճյուղի մամլո ասուլիսի ժամանակ` կոնգրեսական Ադամ Շիֆի եւ Լոս Անջելեսի քաղխորհրդի ղեկավար Էրիկ Գարսեթթիի, ինչպես նաեւ ANCA-ի ներկայացուցիչներ Րաֆֆի Համբարյանի եւ Նորա Հովսեփյանի ներկայությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |