«Բարսելոնայի» նախագահ. Մեսսին երկարացրել է պայմանագիրը

«Բարսելոնայի» նախագահ. Մեսսին երկարացրել է պայմանագիրը

PanARMENIAN.Net - Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեփ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն երկարացրել է պայմանագիրն ակումբի հետ: Նա նշել է, որ պայմանագիրը ստորագրել է 30-ամյա ֆուտբոլիստի հայրը:

«Մնում է միայն սպասենք, որ Մեսսին գա, որպեսզի կարողանանք լուսանկարներ անել և ավարտել արձանագրային ընթացակարգերը: Ոչ մի խնդիր չկա: Խաղացանկի հետ մի փոքր բարդություններ կան, քանի որ հունիսի 30-ին նրա հարսանիքն էր, հետո նա մեկնեց Ճապոնիա, հետո ակումբը մեկնեց խաղաշրջանին նախորդող շրջագայության»,-հայտարարել է Բարտոմեուն, հայտնում է Lenta.ru-ն Sport English-ի վրա հղումով:

Սեպտեմբերի 4-ին լուրեր շրջանառվեցին, որ Մեսսին հրաժարվում է երկարացնել պայմանագիրը կատալոնացիների հետ: Ըստ պարբերականի, պատճառը ստեղծված իրավիճակն էր կատալոնացիների ակումբի ղեկավար կազմում: Սեպտեմբերի 1-ին ստորագրահավաք է սկսվել Ժոզե Բարտոմեուի ակումբի ղեկավարությանը անվստահություն հայտնելու օգտին: Եթե Մեսսին ստորագրի պայմանագիրը, կազդի գործող նախագահի դեմ ստորագրությունների քանակի վրա: Վերընտրությունների համար հարկավոր է հավաքել ակումբի անդամների գոնե 15 տոկոսի ստորագրությունները, այսինքն 1650 ստորագրություն:

30-ամյա արգենտինացին լավագույն ռմբարկուն է կատալոնական ակումբի պատմության մեջ: Նա 515 գոլ է խփել ակումբի կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---