Հարցում. Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին աթեիստ է

Հարցում. Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին աթեիստ է

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ այդ երկրի բնակիչների կեսից ավելին, պատմության մեջ առաջին անգամ, չի դասում իրեն որևէ կրոնի հետնորդների շարքին:

2016-ին Բրիտանիայի սոցիալական հետազոտությունների ազգային կենտրոնի անցկացրած հարցմանը մասնակցել է 2942 մեծահասակ, որոնց 53 տոկոսը «կրոնական պատկանելությունը» հարցի համար ընտրել է «ոչ մի կրոնի» տարբերակը: 18-25 տարեկանների տարիքային շարքում ոչ մի կրոնին չհարողների տոկոսն ավելի մեծ է՝ 71 տոկոս, գրում է BBC-ին:

25-34 տարեկան մասնակիցների գրեթե 2/3-ը հայտարարել է, որ հավատացյալ չէ, մինչդեռ 75 և բարձր տարիքի մարդկանց շրջանում հավատացյալ լինելու մասին հայտնել է երեք քառորդը:

Մեկնաբանելով հարցման արդյունքները՝ Լիվերպուլի արքեպիսկոպոսը նշել է, որ «ոչ մի կրոնի չդավանել դեռ չի նշանակում աթեիստ լինել», իսկ Աստվածն ու Եկեղեցին, ըստ նրա, «դեռևս ակտուալ են»:

2016-ին Բրիտանիայում մարդկանց միայն 15% է իրեն անգլիկան եկեղեցու հետնորդը համարել՝ դա երկու անգամ ավելի քիչ է, քան 2000-ին:

Հարցման արդյունքները վկայում են, որ Մեծ Բրիտանիայում կրոնական համոզմունքների նվազման միտում կա: Երբ 1983-ին, երբ նմանատիպ հարցումները դեռ նոր էին անցկացվում, հարցման մասնակիցների միայն 31 տոկոսն էր հայտարարել, որ ոչ մի կրոն չի դավանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---