Վրաստանը Կիևից պահանջել է արտահանձնել Սահակաշվիլիին

Վրաստանը Կիևից պահանջել է արտահանձնել Սահակաշվիլիին

PanARMENIAN.Net - Ուկրաինան Վրաստանից հարցում է ստացել այդ երկրի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզման, կալանավորման և արտահանձնման վերաբերյալ: Այդ մասին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Սերգեյ Պետուխովը:

Ըստ նրա, Վրաստանի գլխավոր դատախազության հարցման մեջ շեշտվում է, որ հարցումը քաղաքական բնույթ չի կրում և Սահակաշվիլին պատասխանտվության չի ենթարկվի հարցումով չնախատեսված հանցագործությունների համար, և որ նրան չեն հանձնի երրորդ երկրի առանց Ուկրաինայի համաձայնության: Արդարադատության նախարարությունը որոշել է փոխանցել հարցումը Ուկրաինայի գլխավոր դատախազությանն արտահանձնման ստուգում անցկացնելու նպատակով, հայտնում է LB.ua-ն:

Ուկրաինական նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ նախկին նահանգապետը մեղադրվում է Վրաստանի ՔՕ 4 հոդվածով: Նրան կասկածում են այլ անձի գույքը յուրացնելու, հափշտակելու կամ տիրանալու մեջ, ինչպես նաև ծառայողական լիազորություններն ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:

Հուլիսի 26-ին Սահակաշվիլիին զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից այն պատճառաբանությամբ, որ նա սխալ տվյալներ է նշել հարցաթերթիկում՝ լռելով Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---