«Գահերի խաղի» մոտիվներով բջջային խաղ կստեղծվի

«Գահերի խաղի» մոտիվներով բջջային խաղ կստեղծվի

PanARMENIAN.Net - Warner Bros. ընկերությունն ազդարարել է «Գահերի խաղը» սերիալի մոտիվներով բջջային խաղի ստեղծումը: Նախագիծը ստացել է Game of Thrones: Conquest անվանումը:

Խաղի մշակմամբ զբաղվում է Turbine Games ստուդիան: Ավելի վաղ այդ թիմն աշխատել է Բեթմենի մասին բջջային խաղի ստեղծման վրա, ինչպես նաև Dungeons & Dragons Online և The Lord of the Rings Online նախագծերի վրա: Game of Thrones: Conquest-ը ռազմավարություն է, այն թույլ կտա մասնակցին սեփական տունը ստեղծել, պաշտպանել այն թշնամիներից և նոր տարածքներ զավթել: Conquest-ը կթողարկվի 2017-ին iOS-ով և Android-ով, գրում է Life.ru-ն:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---