«Իռմա» փոթորիկը հասել է Ֆլորիդա

«Իռմա» փոթորիկը հասել է Ֆլորիդա

PanARMENIAN.Net - «Իռմա» փոթորիկը սեպտեմբերի 10-ին հասել է ամերիկյան Ֆլորիդա նահանգին, որից մոտ 6 մլն մարդ է տարհանվել: Տարերքը զգացվել է Մարկո կղզում: Ըստ օդերևութաբանների, ամենահզոր հարվածը բաժին կընկնի Սենտ Պիտերսբերգ քաղաքին, գրում է Deutsche Welle-ն:

Մինչդեռ, ըստ մասնագետների, փոթորիկը կորցրել է ուժգնությունը և այժմ նրան տրվել 2-րդ կարգ ըստ 5-միավորանոց սանդղակի: Միևնույն ժամանակ, ըստ փորձագետների, այն դեռևս շատ վտանգավոր է: Ակնկալվում է, որ մինչ փոթորիկը կհասնի Ֆլորիդայի հյուսիս կամ Ջորջիայի հարավին, այն էլ ավելի կթուլանա և արևադարձային մրրիկի կվերածվի: «Իռման» կարող է հետագայում հասնել նաև Ալաբամա և Թենեսի նահանգներին:

Ֆլորիդայի էներգետիկ ընկերությունները հայտնում են, որ հզոր փոթորկի պատճառով էլեկտրականությունից է զրկվել գրեթե 4 մլն տուն ու գրասենյակ: Ըստ նրանց, էներգամատակարարումն ամբողջությամբ մի քանի շաբաթ կտևի: Նույն օրը հայտնի դարձավ, որ Թրամփը հաստատել է Ֆոլրիդայի իշխանությունների առաջարկն ու քաղաքը հայտարարել է մեծագույն աղետի գոտի: Դա թույլ կտա օպերատիվ կերպով միջոցներ հատկացնել աղետի հետևանքների վերացման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---