Թրամփի վարչակազմը հնարավոր է համարում նոր միջուկային զենքի ստեղծումը՝ ՌԴ-ին և ԿԺԴՀ-ին զսպելու համար

Թրամփի վարչակազմը հնարավոր է համարում նոր միջուկային զենքի ստեղծումը՝ ՌԴ-ին և ԿԺԴՀ-ին զսպելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում դիտարկում են կոմպակտ միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը, որը, մասնավորապես նախատեսված կլինի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի զսպման համար:

Հրթիռի վրա տեղադրման համար նախատեսված մարտագլխիկի հստակ բնութագրերը չեն նշվում: Հայտնի է միայն, որ այն նախատեսված է ինքնաթիռներով կամ հատուկ նշանակության ուժերով տեղափոխման համար: Նոր զենքը, ինչպես կարծում են Թրամփի վարչակազմում, պետք է թանկ չլինի, իսկ հակառակորդին հասցված վնասը՝ ոչ զգալի, գրում է Lenta.ru-ն Politico-ի վրա հղումով:

Պարբերականը նշում է, որ զսպման միջոց ստեղծելու ԱՄՆ մտադրությունը կարող է ոչ միանշանակ արձագանք ստանալ միջազգային հանրության շրջանում, մասնավորապես, նոր միջուկային մրցավազքի պատճառ դառնալ:

Այժմ ԱՄՆ միջուկային զենքի հիմնական տեսակը B61 փոփոխական հզորության ռումբերն են, որոնք ըստ Պենտագոնի ծրագրերի, երկրի սպառազինության մեջ կմնան առնվազն մինչև 2025թ.:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---