Նոր մանրամասներ սպասվող iPhone-ի մասին

Նոր մանրամասներ սպասվող iPhone-ի մասին

PanARMENIAN.Net - iOS 11 նախնական տարբերակում անկախ մշակողները iPhone-ի մասին նոր մանրամասներ են գտնել, որոնց համաձայն Apple-ը սմարթֆոնների 3 մոդել կներկայացնի՝ iPhone 8, 8 Plus և X: Առաջին երկու սարքը այնքան էլ չի տարբերվի iPhone 7-ից՝ դրանք նոր ներքին հագեցվածություն կունենան, ապակյա կորպուս և անլար լիցքավորում, գրում է Lenta.ru-ն 9to5mac-ի վրա հղումով:

Երրորդ մոդերը՝ iPhone X-ը նոր դիզայն կունենա առանց շրջանակի 5,8-դյույմանոց OLED-դիսփլեյով: Սմարթֆոնը կզրկվի մատնահետքերը սքանավորող Home կոճակից, իսկ փոխարենը կստանա դեմքի սքաներ, որի միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել Apple Pay-ով և հանել սարքի արգելակումը:

Բացի այդ, հեռախոսները Apple A11 6-միջուկանի պրոցեսոր կունենան բարձր էներգաարդյունավետությամբ: Նաև կլինի 4K-տեսախցիկ 60 fps կադրերի հաճախականությամբ և FullHD վիդեո 240 fps հաճախանությամբ:

Ակնկալվում է, որ սեպտեմբերի 12-ին ընկերությունը կներկայացնի iPhone 8 նոր մոդելը, ինչպես նաև Apple Watch-ի, Apple TV-ի և iOS-ի թարմացումները:Բացի այդ, միջոցառմանը կներկայացվեն iPhone 7 և 7 Plus-ի թարմացված տարբերակները անլար լիցքավորմամբ: Գլխավոր նորույթներից է A11 պրոցեսորը և հետևի ապակյա պանելը: Շնորհանդեսը կանցնի Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում, թատրոնում, որն անվանակոչված է ընկերության հիմնադիրներից Սթիվ Ջոբսի պատվին: iPhone 8-ի հիմնական տեսախցիկը կկարողանա 4K վիդեոներ ձայնագրել վայրկյանում 60 կադր արագությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---