Կոսովոն ՄԱԿ-ի իրավասության տակից կանցնի ԵՄ-ի պատասխանատվության ոլորտ

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների 27 դեսպաններ համաձայնեցրել են իրենց քաղաքացիական առաքելությունը Կոսովո գործուղելու մանրամասները: Փետրվարի 1-ին դեսպանների մակարդակով Եվրախորհրդի նիստում վերջնականապես համաձայնեցվել են ֆինանսական եւ իրավաբանական ասպեկտները: Կոսովո գործուղելու համար մնացել է միայն ստանալ այսօրվա որոշումների ձեւական հաստատումը մի քանի եվրոպական մայրաքաղաքներից: Հենց որ դա արվի, պաշտոնապես կհայտարարվի առաքելության պատրաստակամության մասին: Եվրոպական առաքելությունն ընդգրկում է շուրջ 2 հազար հոգի, գերազանցապես ոստիկանների եւ իրավաբանների, որոնք մինչ ըն թացիկ տարվա հունիսը պետք է փոխարինեն ՄԱԿ-ի առաքելությունը, որի իրավասության տակ է այժմ Կոսովոն: Այդպիսով, երկրամասը ՄԱԿ-ի իրավասության տակից կանցնի ԵՄ-ի պատասխանատվության ոլորտ: Այդ քայլը մի բաղկացուցիչ տարր է այսպես կոչված Կոսովոյի անկախության համակարգված հռչակման գործընթացում, որը նախապատրաստվում է Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Պրիշտինայի ջանքերով, հաղորդում է NEWSru.com-ը:



Մինչդեռ, եթե Կոսովոյի անցումը ԵՄ իրավասությանն ու այնտեղ եվրոպական առաքելության գործուղմանը այսօր սատարում են ընկերակցության բոլոր երկրները, ապա ԵՄ-ի մի շարք պետություններ դեմ են անկախության միակողմանի հռչակմանը: Իսպանիան, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը եւ Սլովակիան մտադիր չեն ճանաչել երկրամասի անկախությունը առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան որոշման, համարելով, որ այդ նախադեպը ազդակ կհանդիսանա աշխարհի բոլոր անջատողականների համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---