Իսրայելը սատարում է Իրաքի քրդերի անկախանալու ձգտմանը

Իսրայելը սատարում է Իրաքի քրդերի անկախանալու ձգտմանը

PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանում առաջիկայում կայանալիք անկախության հանրաքվեին ընդառաջ Իսրայելը հայտարարել է, որ սատարում է սեփական պետություն ստեղծելու քրդերի ձգտմանը:

Վարչապետ Բինյամին Նեթանյահուի հայտարարությունը հակասում է այլ երկրների բացասական արձագանքին:

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 25-ին:

«Իսրայելը կսատարի սեփական պետականությունն ունենալու քուրդ ժողովրդի օրինական ձգտմանը»,- ասվում է փաստաթղթում:

Փաստաթուղը, սակայն, վերապահում ունի, որտեղ նշվում է, որ Իսրայելը դեմ է Թուրքիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և ահաբեկչական կազմակերպություն է համարում այն:

Իրաքյան Քրդստանում կայանալիք հանրաքվեն արդեն քննադատել են Բաղդադում, Թեհրանում, Անկարայում և Վաշինգտոնում: Ասվում էր, որ Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորում են հայտնել առ այն, որ քվեարկությունը կարող է լարվածության աճի պատճառ դառնալ, և հորդորել են հրաժարվել նախաձեռնությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---