Հայ մարմնամարզիկները Փարիզից մեդալ չեն բերել18 սեպտեմբերի 2017 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը հանդես են եկել Փարիզում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեր մարմնամարզիկները մի քանի գործիքներում անցել են եզրափակիչ փուլ, բայց չեն կարողացել զբաղեցնել մրցանակային տեղեր: Հենացատկեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 6-րդ տեղը (3-րդը՝ որակավորման փուլում), օղակներում՝ 8-րդ (8): Հավաքականի առաջատարը որակավորման փուլի նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել է 9-րդ տեղը, զուգափայտերում՝ 11-րդ՝ չկարողանալով անցնել եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը: Վահագն Դավթյանը որակավորման փուլի օղակներ վարժությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, բայց եզրափակչում նահանջել մեկ տեղով: Հարություն Մերդինյանը նժույգ թափերում թույլ տված սխալի պատճառով որակավորման փուլում 21-րդն էր: Հայ մարզիկները հանդես չեկան ազատ վարժություններում և պտտաձողում: Այժմ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Փարիզում, իսկ սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը (հոկտեմբերի 2-ից 8-ը): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |