«ՊՍԺ»-ն Նեյմարի անունով 12 մլն եվրոյի մարզաշապիկ է վաճառել մեկ ամսում19 սեպտեմբերի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարի անունով մարզաշապիկները մեծ պահանջարկ ունեն Ֆրանսիայի ֆուտբոլասերների շրջանում: Ակումբի պաշտոնական խանութներն օգոստոսին 120.000 մարզաշապիկ են վաճառել, ինչը 75%-ով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Նեյմարի անունով մարզաշապիկների վաճառքից ընդհանուր գումարը հասնում է 12 մլն եվրոյի: Մեկ մարզաշապիկը վաճառվում է 100 եվրոյով: «ՊՍԺ»-ի համար մարզահագուստ արտադրող Nike ընկերությունում մտավախություն ունեն, որ առաջիկա 2 ամսում կարող են վաճառվել Նեյմարի անունով բոլոր մարզաշապիկները, գրում է Sports.ru-ն Goal.com-ի վրա հղումով: Մարզաշապիկների վաճառքից առաջացած հասույթը ստանում են մարզահագուստ արտադրող ընկերությունները: Ակումբները ֆիքսված գումար են ստանում, ինչպես նաև որոշակի բոնուս: Նեյմարը տեղափոխվել է «ՊՍԺ» «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով: Սա ամենաթանկ տրանսֆերն էր ֆուտբոլի պատմության մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |