Կորցնելով Հայաստանը` Ռուսաստանն այլեւս երբեք չի կարողանա վերադառնալ Հարավային Կովկաս

PanARMENIAN.Net - Ներկայումս Ռուսաստանը չունի հստակ քաղաքականություն Հարավային Կովկասի երկրների հարցում: Այդ մասին «Կովկասի երկրներն ու Մերձավոր Արեւելքը հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» խորագրով Երեւանում ընթացող միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՌԳ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասը դառնում է ՆԱՏՕ--ի գերակա ուղղություններից մեկը: «Այստեղ նշմարում է նոր տարածաշրջանային աշխարհաքաղաքական դասավորություն, որտեղ Ռուսաստանի համար այլեւս կարող է տեղ չգտնվել»,-ասել է Զախարովը:



Պրոֆեսորը նշել է նաեւ, որ Վրաստանն ու Ադրբեջանը փաստորեն «անջատվել են» Ռուսաստանից: «Կորցնելով Հայաստանը` Ռուսաստանն այլեւս երբեք չի կարողանա վերադառնալ Հարավային Կովկաս»,-ընդգծել է պրոֆեսորը: Նրա կարծիքով, ցանկացած զինված հակամարտություն Վրաստանում խթան կհանդիսանա տարածաշրջան ԱՄՆ-ի ներխուժման համար, եւ որպես հետեւանք, պլացդարմ կնախապատրաստվի Իրանին հնարավոր հարվածի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---