Սվիտալսկի. ՀՀ համար բրյուսելյան գագաթնաժողովից հետո դրական ուղղություններ կլինեն

Սվիտալսկի. ՀՀ համար բրյուսելյան գագաթնաժողովից հետո դրական ուղղություններ կլինեն

PanARMENIAN.Net - Մոտենում է Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովը և ակտիվ աշխատանքներ է պետք տանել, որպեսզի լինի լավ աշխատաժողով: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» կոնֆերանսին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ վստահ է, որ Հայաստանի համար բրյուսելյան գագաթնաժողովից հետո կլինեն դրական ուղղություններ, հայտնում է Aysor.am-ը։

«Միգուցե դուք այդքան էլ բավարարված չլինեք որոշակի արդյունքներով, չգիտեմ, ասենք՝ վիզայի մասով, բայց անկեղծ կլինեմ՝ նախապատրաստական աշխատանքներում Հայաստանի համար շատ կարևոր է, որ վիզայիի խնդիրը դրված լինի օրակարգում: Նպատակը, որ կա՝ գնալ դեպի վիզաների ազատականացում և հետո էլ պայմանագրի ստորագրում՝ առանց վիզայի ռեժիմի ընդունման մասին, կլինեն պատշաճ ժամանակին, վստահ եմ, բայց էլի եմ ուզում կրկնել՝ սկսեք ձեր ներքին նախապատրաստական աշխատանքներն այդ օրվա համար, պատրաստվեք, կատարեք ձեր տնային աշխատանքը և այդ օրը, հուսով եմ, կգա», - ընդգծել է. Սվիտալսկին։

Նա նշել է, որ մյուս գագաթաժողովներից հետո փոխվել են նկրտումները, հավակնությունների տարբեր մակարդակները, նույնիսկ, ձգտումները արևելյան գործընկերության տարբեր երկրների շրջանակներում: Դեսպանի խոսքով՝ ակնկալիքները Արևելյան գործընկերությունից փոքր են։ «Մենք ունենք երկու տարբեր օդանավեր կամ երկու փոխված հարթակներ, որոնցով մենք աշխատում ենք, մեկը երկկողմ հարթակն է, Հայաստանի դեպքում այդ երկկողմ հարթակը ավելի ուժեղացվելու է՝ առանձին համաձայնագրի ընդունումով, մյուսը՝ ընդհանուր արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության հարթակն է», - ասել է նա։

Պյոտր Սվիտալսկին նշել է, որ Բրյուսելում գագաթաժողովի քննարկումների ժամանակ ակնհայտ կդառնա, որ արևելյան գործընկերությունը դիտարկվում է որպես «ծրագրային գործիք», որը հնարավորություն է տալիս հասցեագրել հասարակ քաղաքացիների մտագոհություններն ու սպասումները Արևելյան Եվրոպայում ու Հարավային Կովկասում։

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է՝ Եվրոպական Միությունում կա փոխհամաձայնություն, որ Արևելյան գործընկերությունը պետք է դառնա շատ պրագմատիկ, շատ կոնկրետ և կիրառական գործիք։ Սվիտալսկին շեշտել է՝ Եվրամիությունն աշխարհաքաղաքական խաղեր չի ուզում խաղալ։ «Եվ չենք կարող ընդունել, որ տարածաշրջանի որևէ հատված հռչակվի բացառիկ ազդեցության ու շահերի տարածք, չենք ուզում անցնել զրոյական խաղերի որևէ գործընկեր երկրի հետ, Եվրամիությունը չի ուզում խաղալ», - ասել է նա։

Մարտի 21-ին Երևանում նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթնաժողովի ընթացքում»,- ավելի վաղ ասել էր ԱԳ նախարար Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---