Պիկեն և Ռամոսը վիճել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի պատճառով

Պիկեն և Ռամոսը վիճել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի պատճառով

PanARMENIAN.Net - Ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն և Սերխիո Ռամոսը վիճել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի պատճառով: «Ռեալի» պաշտպան Ռամոսը մեղադրել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պիկեին Իսպանիայի հավաքականում տրամադրություններն ապակայունացնելու մեջ:

Պիկեն և Ռամոսը մշտապես վիճաբանում են մամուլում, սակայն հավաքականում մշտապես շեշտում էին, որ իրենք ընկերներ են: Սակայն Կատալոնիայում հանրաքվեից հետո ֆուտբոլիստների հարաբերությունները վերջնականապես փչացան: Նրանք վիճաբանել են մարզման ժամանակ:

Պիկեն ասել է, որ Իսպանիայի փոխվարչապետ Սորայո Սաենս դե Սանտա Մարիան գերազանցել է իր լիազորությունները Կատալոնիայում հանրաքվեի ժամանակ, գրում է evrosport-ն AS-ի վրա հղումով:

Ավելի վաղ Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիերասը հայտարարել էր, որ Կատալոնիայի ֆուտբոլային թիմերն ազատ են իրենց ճակատագիրը որոշելու հարցում: Նա ասել էր, որ «Բարսելոնան» կարող է ԱՊԼ-ում խաղալ, եթե Կատալոնիան անկախանա:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե: Քվեարկությունն անցավ Իսպանիայի հետֆրանկիստական ժամանակաշրջանի համար աննախադեպ բռնության պայմաններում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---