Google-ը պաշտոնապես ներկայացրել է Pixel 2-ը և Pixel 2 XL-ը 5 հոկտեմբերի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Google ընկերությունը ներկայացրել է Pixel սմարթֆոնների նոր սերունդը՝ Pixel 2-ը և Pixel 2 XL-ը: Դիզայնը շատ նման է նախորդ սերնդի Pixel-ին՝ տարբերվում է միայն սնուցման կարմիր կամ կանաչ կոճակով: Բացակայում է 3,5-մմ միացումը, որի փոխարեն USB Type-C-ն է: Դիսփլեյը միշտ միացած ռեժիմում է(Always-On): Երկու սմարթֆոններն էլ ունեն Active Edge սենսորային կոճակը, որը կառավարվում է սեղմումով, ինչպես HTC U11-ի դեպքում: Կա ևս մեկ առանձնահատկություն՝ բարձրախոսը մշտապես ակտիվ է և անդադար հետևում է շրջապատի երաժշտությանը, ցույց տալու համար օգտատերերին, թե ինչ երաժշտություն է հնչում հարևանությամբ, գրում է Ferra.ru-ն: Google Pixel 2-ը հագեցած է 5-դյույմանոց OLED դիսփլեյով, որի թողունակությունը Full HD (1920 х 1080 պիկսել է): Pixel 2 XL-ը դարձել է 6-դյույմանոց 2016-ի 5,5 դյույմի փոխարեն, որտեղ OLED էկրանի կողմերի հարաբերակցությունը 18:9 է: Թողունակությունը 2880 x 1440 պիկսել է: Մյուս բնութագրերը նման են՝ 12-մեգապիկսելային հիմնական և 8-մեգապիկսելանոց առջևի տեսախցիկներ, Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ և 64 կամ 128 ԳԲ ներկառուցված ֆլեշ-հիշողություն, առանց microSD-ի համար սլոթի և առջևի դինամիկների: Մարտկոցի ծավալը կազմում է 2700մԱժ կրտսեր մոդելի և 3520մԱժ ավելի հին մոդելի համար: Մոդելները պաշտպանված են փոշուց և ջրից IP67 մակարդակում, օպերացիոն համակարգը՝ Android 8.0 Oreo: Գունային գամման հետևյալն է՝ կապույտ, սև, սպիտակ: Pixel 2-ի գինը մեկնարկում է 649 դոլարից, Pixel 2 XL-ը՝ 849 դոլարից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |