ԱՄՆ Սենատը կընդունի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը սատարող հայտարարություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը կընդունի ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը սատարող հայտարարություն: Այդ մասին Թբիլիսիի օդանավակայանում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն` վերադառնալիս Մյունխենում կայացած անվտանգության գծով խորհրդաժողովից: «Այդ հարցը քննարկվել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի հանդիպմանը եւ մենք հավաստիացումներ ենք ստացել, որ ԱՄՆ-ն կաջակցի մեզ այդ կազմակերպությանն անդամակցելու գործում»,-ասել է նա: Վրաստանի փոխվարչապետը հաղորդել է, որ հանդիպմանը քննարկվել են նաեւ հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաեւ վրաց-ռուսական հարաբերությունների հնարավոր զարգացումները, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---