Միջազգային ԶԼՄ-ները Հայաստան-Լեհաստան հանդիպման մասին 6 հոկտեմբերի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 1-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց լեհական ընտրանու կողմից սեփական հարկի տակ։ Միջազգային ԶԼՄ-ները խաղին անդրադարձներում, մեղմ ասած, տպավորված չէին Հայաստանի հավաքականի ելույթով։ Հիմնական հերոսը հեթթրիք ձևակերպած Լևանդովսկին էր, ով դարձավ Լեհաստանի ընտրանու պատմության լավագույն ռմբարկուն։ «Նույնիսկ ողջ Հայաստանը չէր կարողանա կանգնեցնել Լևանդովսկուն ռեկորդի ճանապարհին», - գրում է DreamTeam FC-ն։ «Հայաստանի հավաքականը հանդիպմանը ծույլ ու անկազմակերպ ներկայացավ ու արագորեն՝ արդեն երկրորդ րոպեին, վճարեց դրա համար», - գրում է ուկրաինական UA-Football-ը։ «Հայաստանի յոթերորդ պարտությունը 9 խաղում թողնում է նրանց նախավերջին հորիզոնականում խմբում՝ Ղազախստանից առաջ, իսկ Լեհաստանը կապահովի անցումը Մունդիալ Մոնտենեգրոյի հանդեպ հաղթանակի հասնելու դեպքում», - գրում է Daily Mail-ը։ «Հայկական թիմն արդեն վաղուց ոչ մի շանս չուներ։ Մրցաշարի սկզբում երեք պարտությունները դուրս թողեցին նրան Աշխարհի գավաթի ընտրական փուլի համար մրցավազքից: Փոքր սփոփանք էր Ղազախստանի ու Մոնտենեգրոյի նկատմամբ տարած 2 հաղթանակը, սակայն, պարզվեց, դրանք պատահականություն էին», - ամփոփում է The Quebec Times-ը։ Հայաստանի հավաքականը 6 միավորով խմբի նախավերջին հորիզոնականում է։ Հոկտեմբերի 8-ին ընտրանին կխաղա խմբի Ղազախստանի հավաքականի հետ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |